|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Yerkir.am-ի տեղեկություններով` ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի նախկին պետ Սարգիս Մելքոնյանը խուզարկության ժամանակ քաղաքացուց առերևույթ յուրացրել է առգրավված մոտ 4 հազար դոլարը, ծախսել ու դրանք փոխարինել կեղծ թղթադրամներով։
Ոստիկանության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երբ հայտնի է դարձել դեպքը, նոյեմբերի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով Սարգիս Մելքոնյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության կադրերի տրամադրության տակ:
ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության մեքենայում հայտնաբերվել է 3350 դոլար և 700 դոլարին համարժեք դրամ: Ոստիկանությունը գումարը վերցրել է, որից հետո օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վերցված գումարն անհետացել է:
Դեպքի առթիվ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական քննություն, հետո կասեցվել և ուղարկվել է ՀՀ Դատախազություն: Այնուհետև Սարգիս Մելքոնյանը պաշտոնից ազատվել է իր զեկուցագրի հիման վրա։
Ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 256 հոդվածի 2րդ մասի երկրորդ և երրորդ կետերով՝ յուրացման հատկանիշներով։ Կատարվում է նախաքննութուն։ Նյութերը Հակակոռուպցիոն կոմիտեին փոխանցել են Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունից․ այս մասին, ի պատասխան մեր հարցման հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից, նշելով՝ գործի ընթացքի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն։
Անի Նահապետյան