կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-25 08:58
Հասարակություն

Վարչապետի գործուղումները թանկ են արժենում

Վարչապետի գործուղումները թանկ են արժենում

Վերջին շրջանում վարչապետ Տիգրան Սարգսյանն օտարերկրյա գործուղումների է մեկնում չարտերային չվերթերով, ինչը ենթադրում է բավական մեծ ծախսեր ՀՀ պետբյուջեից: Նա սեպտեմբերի 29-ին չարտերային չվերթով մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին, երեկ էլ՝ Բրյուսել: Բայց հետաքրքիրն այն է, որ այս անգամ նա մեկնել է հայկական նորաբաց «Էյր Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռներով: Այդ ընկերության իրականացրած երկու չարտերային չվերթերից (նախօրեին' Երեւան-Ռոստով-Երեւան ուղղությամբ, երեկ էլ՝ Բրյուսել) մեկը համընկել է վարչապետի ուղղության հետ:

 

Զարմանալի «զուգադիպությամբ» երեկ վարչապետը խոսել է ՀՀ օդային փոխադրումների ոլորտն ազատականացնելու մասին: Դժվար չէ ենթադրել, որ այս գլխից վարչապետը փորձում է իր ձեռքը վերցնել ավիափոխադրումների «ոլորտը», մանավանդ որ օդանավակայանում գործող տաքսի ծառայությունը եւս նրա սեփականությունն է:

 

Հիշեցնենք, որ «Էյր Արմենիա»-ի նախագահը Դավիթ Հարությունյանի եղբայրն է:

 

Լուրն  ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: