կարևոր
3226 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-28 21:46
Հասարակություն

Մի՞թե այսքան ժամանակ չհասկացաք, որ քպ-ակաները զուրկ են սեփական կարծիք ունենալուց. Ավետիք Իշխանյան

Մի՞թե այսքան ժամանակ չհասկացաք, որ քպ-ակաները զուրկ են սեփական կարծիք ունենալուց. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«ԵՐՋԱՆԻԿ ԱՊՈւՇՆԵՐԸ

Հայաստանի լրագրողներն իրենց հարցերով, հնարավորություն են տալիս քպ-ական ողորմելիներին իրենց հերթական հպատակությունն ու քծնանքն արտահայտելու իրենց տիրակալ-գարշապետին։ Լավ, մի՞թե այսքան ժամանակ չհասկացաք, որ քպ-ակաները զուրկ են սեփական կարծիք ունենալուց, նրանք միայն ընդունակ են թութակի պես կրկնել դավաճանի մտքերը։

Ավելին, դուք ձեր հարցերով էլ ավելի երջանկացնում եք այդ, առանց այն էլ երջանիկ ապուշներին, որոնց համար փողն ու անձնական բարեկեցությունն ավելի կարևոր է, քան հայրենիքն ու արցախցիների ճակատագիրը։ Նայեցի, թե ինչեր են դուրս տվել Արցախի ու արցախցիների մասին ՀՀ պսևդոնախագահը և աշխարհի ամենաերջանիկ արարած ԱԺ խոսնակը։

Ինչքան ուզում եք դրանց բոլորին ասեք «ամոթ, դավաճան»։ Այդ ամենը դրանց բոլորովին չի հուզում, ավելին՝ նրանք այդ խոսքերից հաճույք են ստանում՝ նույնացվելով իրենց ստրկատիրոջ հետ»։