Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՕՊ համակարգերը նոյեմբերի 26-ի առավոտյան ինը անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Մոսկվայի, Տուլայի, Կալուգայի և Բրյանսկի շրջաններում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Գիշերը 11 անօդաչու թռչող սարք է խոցվել նույն շրջաններում։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղի ունեցածը անվանել է անօդաչուներով «զանգվածային հարձակման փորձ»։ Անօդաչու թռչող սարքերը գրանցվել են Մոսկվայի մարզի տարբեր շրջաններում՝ Նարո-Ֆոմինսկում, Օդինցովո և Ռամենսկի քաղաքային շրջաններում, ինչպես նաև Պոդոլսկում: Նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ ընդհանուր առմամբ 5 անօդաչու թռչող սարք է վնասազերծվել։ Երեք դեպքում շինություններ են վնասվել։ Ոչ ոք չի տուժել: Մարզի ղեկավարը օգնություն է խոստացել բնակիչներին։
Տուլայում խոցված ուկրաինական անօդաչու թռչող սարքը կորցրել է կառավարումը և մխրճվել բնակելի շենքի մեջ, ասել է նահանգապետ Ալեքսեյ Դյումինը։ Մեկ մարդ վիրավորվել է, վնասվել են երեք բնակարանի ապակիները. Ընդհանուր առմամբ, տարածաշրջանի վրա առնվազն երեք անօդաչու թռչող սարք է խոցվել։
Բրյանսկի մարզում նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է չորս անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին՝ Կարաչևսկի և Բրյանսկի շրջանների վրա։ Կալուգայի շրջանում անօդաչու սարքեր են խոցվել Ձերժինսկի և Ժուկովսկի շրջաններում, ասել է նահանգապետ Վլադիսլավ Շապշան։ Ոչ ոք չի տուժել, ավերածություններ չկան, հայտնել է «Коммерсант»-ը։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նախօրեին՝ նոյեմբերի 25-ին, հայտնել էին, որ երկրին հարվածել են ռեկորդային թվով կամիկաձե անօդաչու սարքերով։