|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Բաքվից և Սումգայիթից ևս 25 ընտանիք՝ 91 մարդ, այսօր տեղափոխվել է Լաչինի շրջանի Աղավնո գյուղ, հաղորդում է Ադրբեջանի փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով պետական կոմիտեն։
Աղավնոյում այսպիսով մշտական բնակություն հաստատածների թիվը հասել է 382 հոգու՝ 96 ընտանիք։
Հիշեցնենք, որ Աղավնոն առանց կրակոցի հանձնվեց թշնամուն 2022 թ․ օգոստոսին։ Բնակիչներին 19 օր առաջ զգուշացրել էին, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն գյուղը, հայաթափումից հետո Ադրբեջանական կողմը հայտարարեց գյուղը վերաբնակեցնելու մասին։