կարևոր
4189 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-19 15:54
Աշխարհ

Թուրքիան Գազայի հատվածում ցեղասպանության հարցով կդիմի անհրաժեշտ ատյաններին. Էրդողան

Թուրքիան Գազայի հատվածում ցեղասպանության հարցով կդիմի անհրաժեշտ ատյաններին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Ազգային ուսանողական միության 62-րդ Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Գազայի հատվածի հետ կապված արտաբերել է «ցեղասպանություն» եզրույթը։

Ըստ նրա, Թուրքիան դիմելու է անհրաժեշտ ատյաններ «Գազայի հատվածում ցեղասպանության հարցով և այդ գործը կես ճանապարհին չի թողնի»։

«Ավելի քան 2 հազար փաստաբանների հետ մենք կդիմենք պատկան մարմիններին՝ ցեղասպանության վերաբերյալ բողոքով։ Մենք հետևելու ենք գործընթացին և այն կիսատ չենք թողնի։ Գինը կվճարվի»,- ասել է Էրդողանը։

Միաժամանակ, Թուրքիայի նախագահը հիշեցրել է նախորդ օրը Գերմանիա կատարած իր այցի մասին։

«Ամբողջ արևմտյան աշխարհը, միասնական խաչակիր իմպերիալիստական ​​կառույց է։ Ցավոք, ես դա տեսա անցյալ երեկո՝ իմ այցի ժամանակ (Գերմանիա): «Ես դա տեսա նախագահի մոտ»,- ասել է Էրդողանը։

Նա նաև Բեռլինին կոչ է արել օգնություն ցուցաբերել պաղեստինցի գերիների ազատ արձակելու հարցում։

Ըստ Էրդողանի, Իսրայելի ձեռքում մոտ 10 հազար պատանդ կա։ «Գերմանիա, քայլ կատարիր նրանց արտահանձնելու համար, և մենք ջանքեր կգործադրենք նրանց նկատմամբ, ովքեր գտնվում են ՀԱՄԱՍ-ի ձեռքում»,- ասել է Էրդողանը։

Նա հավելել է, որ «հանցագործությունը (Իսրայելի հարձակումները) պետք է միջազգային մակարդակովհետաքննվի, իսկ կեղեքիչները պետք  արժանի պատիժ կրեն»։