|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չինաստանը պատրաստվում է Հանրային հեռուստաընկերության համար տաղավար կառուցել, որը կոչվում է 8-րդ տաղավար, ինչպես նաեւ՝ հեռարձակման դահլիճ։ Հայկական կողմը Հ1-ի տաղավարի շինարարության համար չինական կողմին պետք է ելակետային տվյալներ տրամադրի, ինչպես նաեւ՝ ապահովի համապատասխան ենթակառուցվածքներ՝ տաք ջուր, ճանապարհներ եւ այլն, իսկ բուն տաղավար-մասնաշենքը կառուցելու են չինացիները։ Հ1-ը նոր տաղավար-մասնաշենքի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայություն էլ է ձեռք բերել՝ 28 մլն 980 հազար դրամ վճարելով հարկատուների վճարած գումարներից»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում