|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ իշխանությունները անասելի վախեցած են Արցախի հանձնման գործընթացից հետո սպասվող զարգացումներից: Դրան պատրաստվելու համար նախ տարածում են կեղծ նարատիվներ, թե արցախցիներին, որոնք դուրս կգան փողոց, պետք է զրկել օգնություն ստանալու հնարավորությունից:
Ապա նաեւ անձնական ինքնապաշտպանությամբ են զբաղված: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը ֆիքսեց, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շրջում է ծառայողական ավտոմեքենայով, որի վրա ոչ թե կառավարական համարանիշներ են, այլ օպերատիվ:
Նա օպերատիվ համարանիշներով քողարկում է իր ով լինելը, որպեսզի Արարատ Միրզոյանի ծեծի դառը օրինակն իրեն չսպառնա: Իսկ որ իշխանությունները սպասում են այդպիսի ցասման, միանշանակ է:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում