|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը սիրով շնորհավորում է հայկական բանակում ծառայություն իրականացնող զինվորներին և սպաներին, ինչպես նաև ամբողջ հայ ժողովրդին` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 27-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայոց հաղթական բանակը մեր ժողովրդի հպարտությունն է, որի ստեղծման ու կայացման գործում անգնահատելի է բոլոր նվիրյալների ունեցած դերակատարությունը:
Հայկական բանակը կանգնած է հայ ժողովրդի բովանդակ շահերի պաշտպանության հիմքում, որի մարտունակությունը հնարավորություն է տալիս հայկական երկու հանրապետություններին և աշխարհասփյուռ հայությանը համարձակ դիմակայելու մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին և հավատալու ազգային մեծ երազանքներին:
Փա՛ռք ու պատիվ մեր հերոսական բանակին, մեր քաջարի զինվորներին
Պատի՛վ ունենք:
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն