կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-22 16:14
Քաղաքական

Դոնալդ Տուսկը զանգահարել է Ալիեւին. վերջինս պարզ մեսիջ է հղել

Դոնալդ Տուսկը զանգահարել է Ալիեւին. վերջինս պարզ մեսիջ է հղել

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը քիչ առաջ ամփոփիչ ասուլիսում խոսեց Ռիգայում Ադրբեջանի պահվածքի մասին, որը հրաժարվեց ԼՂ հակամարտության վերաբերյալ ձևակերպումների պատճառով ստորագրել Ռիգայի գագաթաժողովի հռչակագիրը, նաև ասաց, որ այդ կապակցությամբ անգամ զանգահարել է Ալիևին:

 

«Ադրբեջանի դիրքորոշումն ինձ համար օրինակ է այն բանի, թե ինչպես մեր համագործությունը պետք է լինի ռեդիֆերենցված: Մենք հասկանում ենք, որ ԵՄ-ի և Արևելյան գործընկերության համար նոր գործիքներ են պետք: Հենց այդ մասին ենք մենք խոսել Ալիևի հետ: Ալիևը պարզ հասկացնել տվեց, որ կողմ է ԵՄ-ի հետ հետագա հարաբերություններին և անգամ դրանց խորացմանը: Ադրբեջանին լավ հարաբերություննր են պետք ԵՄ-ի հետ: Ինչ վերաբերում է մեր հռչակագրի շուրջ տարբեր զգացմունքներին, ապա դա հասկանալի է, իրավիճակը հեշտ չէ: Սակայն ես լիովին բավարարված եմ գագաթաժողովի արդյունքներից»,- ասաց ԵԽ նախագահը: