|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Իշխանություն»-ը գրում է․ ««Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի մեկ տասնյակից ավել հասցներում խուզարկություն են իրականացրել՝ ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով: Մեր տեղեկություններով՝ խուզարկություններն իրականացվել են հիմնականում այն անձանց տներում, ովքեր մտերիմ են կամ կապ ունեն քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ:
Մեր նկարահանման ժամանակ մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացված Վաղարշապատի քննչական բաժնի մոտ: Տեղեկացանք, որ խուզարկությունն ավարտվել է, զորքը վերադառնում է Երևան: ՔԿ-ից «Իշխանությանը» հայտնեցին, որ ձերբակալված անձ այս պահի դրությամբ չկա:
Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին, որ քրեական ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի շուրջ 20 հատվածում, այդ թվում՝ Մերձավանում, խուզարկություններ են իրականացնում»: