Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր գիտության, կրթության, մշակույթի հարցերով ԱԺ հանձնաժողովում քննարկվում էր 2017թ. բյուջեի նախագծի` մշակույթի ոլորտին վերաբերող մասը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանին՝ կոչումների համակարգը պահպանելու նպատակահարմարության մասին: Պատգամավորի համոզմամբ` պետք է հանել կոչումների համակարգը, դա չի նպաստում արվեստագետի ազատ ստեղծագործելուն, որովհետև արվեստագետը նայում է իշխանության ձեռքին, թե իրեն ինչ կոչում կտան:
Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ նախարար Արմեն Ամիրյանը հենց այդ հարցի հետ կապված քննարկում է հրավիրել, և կան տարակարծություններ. մի ստվար զանգված կարծում է, որ կոչումներ շնորհելու համակարգը պետք է պահել, որովհետև հակառակ դեպքում հասկանալի չէ` ինչ պետք է լինի այն կոչումների հետ, որոնք արդեն գտել են հասցեատերերին: Եվ քանի որ տարակարծություններ կան, նախարար Ամիրյանն առաջարկել է իրեն ներկայացնել մեկ միասնական մոտեցում` այդ հարցի հետ կապված:
Արամ Մանուկյանն արձագանքեց, որ կոչումները հանելու դեպքում արվեստագետներին նախկինում տրված կոչումները կմնան, կոչումը չի վերանում, պատիվը չի վերանում, պարզապես այսուհետ արդեն չեն շնորհվի նման կոչումներ:
«Իմ ասածն այն է, որ չինովնիկը չտա արվեստագետին ժողովրդական արտիստի կամ վաստակավոր արտիստի կոչում, այլ այդ կոչումները տան հանդիսատեսն ու ժամանակը»,- ասաց պատգամավորը: