|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.
«ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը Արմեն Աշոտյանի գույքը արգելադրելու մասին: Համոզված եմ, որ մի օր հասնելու ենք Արմենին ազատելու որոշմանը, այնուհետև՝ արդարացմանը»։
Հիշեցնենք, որ Աշոտյանին իրավապահները ձերբակալել են հունիսի 15-ին: Նա մեղադրվում է վատնման, կազմակերպման եւ խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ: Ըստ ՔԿ-ի՝ դա արտահայտվել է նրանով, որ Աշոտյանը փորձել է վկաների եւ մեղադրյալների հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբաններին, որպեսզի տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը:
Նշենք, որ քրեական գործն առնչվում է «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին: