Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հուլիսի 11-ին իր աշխատանքներն ավարտեց հուլիսի 10-ին մեկնարկած ՀՅԴ Ապառաժի շրջանի 26-րդ հերթական Շրջանային ժողովը:
Ժողովին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, ՀՅԴ Արցախի շրջանավարտ Կենտրոնական կոմիտեի անդամներ, պատվիրակներ ՀՅԴ Արցախի բոլոր շրջանային մարմիններից, հրավիրյալ ընկերներ:
Ժողովը հանգամանորեն գնահատեց և ամփոփեց շրջանավարտ ԿԿ-ի երկամյա գործունեությունը, նախանշեց նորընտիր ԿԿ-ի անելիքները: Ժողովի ավարտին կայացել է նոր Կենտրոնական կոմիտեի ընտրություն:
Քվեարկության արդյունքում ընտրվել է Կենտրոնական կոմիտեի 7 հոգանոց կազմ՝ Դավիթ Իշխանյան, Արթուր Մոսիյան, Արա Պուլուզյան, Ալյոնա Գրիգորյան, Անդրանիկ Չավուշյան, Սուրեն Շինդյան, Ժիրայր Շահիջանյան:
ՀՅԴ Արցախի նորընտիր ԿԿ-ի անդրանիկ նիստում ներկայացուցիչ է ընտրվել Արթուր Մոսիյանը:
Տես նաև՝ ՀՅԴ Արցախի 26-րդ Շրջանային Ժողովի հայտարարությունը: