|
Փոխարժեքներ
22 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Հայ Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ ընտրվելուս կապակցությամբ, նկատի առնելով, որ կուսակցական և քաղաքական աշխատանքն անհամատեղելի է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնի հետ, այսօր` 2019 թվականի հուլիսի 8-ին, հրաժարական եմ տալիս Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնից:
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հանրապետության իշխանություններին` ինձ այս խիստ պատասխանատու պաշտոնում վստահելու համար և միաժամանակ վստահեցնում եմ, որ կուսակցական, քաղաքական աշխատանքում ևս իմ ուժերն անվերապահորեն նվիրելու եմ համազգային խնդիրների լուծմանը:
Շնորհակալություն եմ հայտնում նաև դատախազության համակարգի բոլոր աշխատակիցներին` համատեղ աշխատանքի համար: Նորանոր հաջողություններ եմ մաղթում օրենքի գերակայության ապահովմանն ու իրավակարգի ամրապնդմանը միտված նրանց հետագա աշխատանքում:
ԱՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐԹՈՒՐ ՄՈՍԻՅԱՆ
08.07. 2019թ