|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մեկ շաբաթից ավելի է, ինչ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը չի երևում հանրայությանը: Կորեացի բռնապետի «անհետացումը» նկատել է Yonhap լրատվական գործակալությունը:
Ընը վերջին անգամ հանրության շրջանում հայտնվել է հունիսի 7-ին. նա մասնակցել է Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղաքական խորհրդի նիստին: Դրանից հետո ոչ ոք նրան չի տեսել: Միևնույն ժամանակ, գրեթե ամեն օր հայտարարություններով է հանդես գալիս Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը Կիմ Է Չժոնը: Ըստ նրա՝ նա «իրականացնում է գերագույն առաջնորդի կողմից լիազորված իշխանություն». հայտնում են լրատվամիջոցները:
Հրապարակման համաձայն, ԿԺԴՀ ղեկավարն, իբր, միտումնավոր հեռացել է Փհենյանի և Սեուլի միջև ստեղծված լարված իրավիճակից. հունիսի 16-ին ԿԺԴՀ-ն պայթեցրել է միջկորեական հաղորդակցական կենտրոնը սահմանամերձ Քեսոն քաղաքում, բացի այդ, Հյուսիսային Կորեայի իշխանությունները պատրաստվել են զորքեր ուղարկելու Հարավային Կորեայի հետ սահմանին գտնվող ապառազմականացված գոտի: