Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է երեկ Ադրբեջանի կողմից Թուրքիայի հետ վիզային ռեժիմի վերացմանը և դրա պատճառներին:
«Թուրքիան միակողմանի վաղուց էր հանել, Ադրբեջանը՝ չէ։ Դա բացատրվում էր կրոնական, տնտեսական ու դեմոգրաֆիական էքսպանսիայի վախերով։ Հա, Ադրբեջանը անհանգստանում էր Թուրքիայի տարածաշրջանում դիրքերի ուժեղացմամբ, նույնիսկ Ալիևը ամերիկացիներին բողոքել էր, որ ցանկալի չի Թուրքիայի տարածաշրջանային էներգակիրների հաբ դառնալը։ Ու մաքսիմալ դիստանցիան պահում էր,նույնիսկ ջերմ համագործակցության մեջ։ Հիմա սենց բարի կամքի դրսևորում արեց, ժեստ, որը ենթադրաբար ինչ-որ մեծ օդոլժենյայի տեսանելի շնորհակալության մասն ա։ Իսկ այ օդոլժենյայի մասին կիմանանք շուտով». - նշել է ադրբեջանագետը: