|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը 24-ժամյա ռեժիմով քննադատում էր պետական ապարատը ՀՀԿ-ականացնելու գործընթացը, սակայն իր իշխանության օրոք եւս անկուսակցական պաշտոնյաներ գրեթե չկան։
Միայն վերջերս նկատեցինք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սկսել է մասնակցել ՔՊ-ի կուսհավաքներին: Նա ՔՊ ակունքներում չի եղել, նախ նշանակվել է Արսեն Թորոսյանի տեղակալ։ Այդ շրջանում նա անկուսակցական էր: Իսկ ե՞րբ է համալրել ՔՊ-ի շարքերը։ Նախարարի խոսնակը հակիրճ պատասխան տվեց՝ 2022-ին։
Հիշեցնենք, որ Ավանեսյանը նախարարի պաշտոնին նշանակվել է 2021 թվականի ընտրություններից հետո։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում