Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի համակողմանի բլոկադան` պաշարումը շարունակվում է: Ադրբեջանական կողմը, բլոկադային զուգահեռ, չի դադարեցնում քայլերն ու հայտարարությունները, որոնք սկզբունքորեն, ֆաշիզմի դրսևորումներ են: Այդ՝ ադրբեջանական լցոնմամբ ֆաշիզմի «գազախցիկն» էլ է յուրօրինակ: Տեսեք. հուլիսի 8-ին հաղորդվեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը: Իսկ հուլիսի 9-ին «Արցախգազ» ընկերությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Հայաստան-Արցախ գազատար միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը: Ընկերությունը հաղորդել էր, որ պայմանավորված իրավիճակով՝ խողովակաշարում կուտակված գազը մատակարարում է կրկին միայն ավտոգազալցակայաններին՝ դադարեցնելով մնացած բաժանորդներին գազի մատակարարման վերականգնման աշխատանքները:
Դժվար է ասել, թե ադրբեջանական կողմն ինչու էր որոշել 1 օրով խաղալ գազի խողովակաշարի փականի հետ: Իմանալով նրանց հակամարդկային էությունը՝ բացառված չէ, որ ադրբեջանցիները հատուկ են դա արել, ակնկալիքով, որ գազամատակարարման անակնկալ վերականգնումը կարող է դժբախտ պատահարների առիթ դառնալ:
Բայց տվյալ դեպքում մեզ գազամատակարարման անվտանգության տեխնիկան կամ կանոններն են հետաքրքրում, այլ այն, թե նման պայմաններում ինչպե՞ս են ոմանք լիաբերան խոսում ադրբեջանական ենթակայության տակ Արցախի ու Արցախի հայության գոյության հնարավորությունների, այսպես ասած՝ խաղաղ գոյակցության ու նման բաների մասին: Այդ խոսացողներն իրենք գոնե իրենց ասած 1 բառի հավատո՞ւմ են: Թե՞ դա այդպիսի մոդա է. ասել բացահայտ անհեթեթություններ՝ հրաշալի իմանալով, որ ասածի տակ ոչ մի հիմք ու հիմնավորում չկա: Հենց այնպես: Ավելին, դա ասում են՝ հրաշալի հասկանալով, որ Արցախի հայությանը ադրբեջանական գերիշխանության ներքո եթե որևէ բան սպասվում էլ է, ապա դա կոտորածն է, ցեղասպանությունը, բռնագաղթը:
Իսկ ադրբեջանական իշխանությունները շարունակում են Արցախի հայությանը տանջամահ անելու իրենց քաղաքականությունը:
Բայց ամեն պարագայում, բոլոր հարցերի պատասխանները ոչ թե Բաքվում են, այլ Երևանում: Սի՛միայն Երևանում:
Թե՛ ադրբեջանական լկտիությունները, թե՛ ադրբեջանի ողորմածությանը հանձնվելու և սուսուփուս կոտորվելու «բարեկամական» խորհուրդներ տվող օտարազգիների ցինիզմը հետևանք են միայն Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականության» ու դավաճանական հայտարարությունների:
Որքան շատ է Նիկոլ Փաշինյանը ճամարտակում «խաղաղության օրակարգից», այնքան ավելի ու ավելի է ագրեսիվանում թշնամին: Ի լրումն, Նիկոլ Փաշինյանը, նախ՝ Պրահայում 2022-ի հոկտեմբերին, այսպես ասած՝ կիսաթաքուն, Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպման ժամանակ Արցախը ճանաչել էր ադրբեջանական տարածք, ապա մի քանի անգամ հրապարակավ կրկնել է նույնը:
Եթե այլ բան չլիներ էլ, միայն այդքանն արդեն բավարար էր, որպեսզի Ալիևը ավելի ու ավելի մեծացնի ագրեսիայի ճավալներն ու թափը:
Այնպես որ, եթե Արցախի հայության ընթացիկ խնդիրը դիմանալն ու դիմակայելն է, ապա Հայաստանի հայության առանցքային ու թիվ 1 խնդիրը դավաճանական «իշխանությունից» երկիրն ազատելն է: Այդ դեպքում Արցախի գազամատակարարումն էլ կվերականգնվի, էներգամատակարարումն էլ, երթևեկությունն էլ: Ամենակարևորը՝ Հայաստանի՝ ապագա ունենալու շանսը կվերականգնվի:
Աղբյուրը՝ 7or.am