|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվեց «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծը։
«Ասացիք՝ հայտարարությունը պարունակում է դատապարտող որակումներ. Ինձ կասե՞ք՝ ֆաշիզմի ու նեո ֆաշիզմի մասին ո՞նց խոսենք՝ փշի-փշի անելո՞վ, գովաբանելո՞վ: Աշխարհի բոլոր երկրները՝ անկախ իրենց աշխարհաքաղաքական ուղղվածությունից, այդ թվում նաև՝ այն երկրները, որոնք եղել են Հայաստանին հակընդդեմ ճամբարում այդ պատերազմի ժամանակ, հիմա միաձայն դատապարտում են ֆաշիզմը և նեո փաշիզմը: Ուզում եմ հասկանալ՝ բացի դատապարտումից, ուրիշ ի՞նչ պետք է լիներ»,- ԱԺ-ում, դիմելով ՔՊ-ական խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Ի պատասխան՝ Հասմիկ Հակոբյանը նշեց, որ հայտարարության տեքստը պետք է միավորման մասին լինի, ոչ թե բաժանարար գծեր գծելու մասին:
Հայկ Մամիջանյանը մեջբերեց հայտարարության վերջին նախադասությունը.
«Մենք համոզված ենք, որ քաղաքակիրթ մարդկությունն իր վճառակ ոչ-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորմանը: