կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-20 12:15
Հասարակություն

«Ավրորա»-ի չորրորդ դափնեկիրն է «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Միրզա Դինային

«Ավրորա»-ի չորրորդ դափնեկիրն է «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Միրզա Դինային

«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Միրզա Դինային։

Մարդասիրական մղումներից դրդված՝ Միրզա Դինային, հաղթահարելով բյուրոկրատական և ճանապարհային բազմաթիվ խոչընդոտներ, Սիրիայում և Իրաքում ծավալվող բազմաթիվ հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։

Միրզա Դինային 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակվել «Ավրորա» ֆորումի շրջանակում Երևանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում։ Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրես»-ից: Նշենք, որ «Ավրորա» մրցանակը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների։ 

«Միրզա Դինային բացառիկ անհատականություն է, քանի որ չի խլացրել իր խղճի ձայնը՝ տեղեկանալով, որ կան անմեղ մարդիկ, որոնք բոլորի կողմից լքված են և ծանր տառապանքներ են կրում։ Մի կողմից՝ անպատմելի չարիքի հետ առերեսվելիս, իսկ մյուս կողմից՝ մարդկանց օգնել փորձելիս, անհատը կարող է բախվել նաև մեծ մարտահրավերների ու հիասթափության՝ չհաշված բազում վտանգները, սակայն Միրզա Դինային չի ընկրկել: Մեծ ոգեւորությամբ շնորհավորում եմ նրան դափնեկիր դառնալու կապակցությամբ և ողջունում նրա մուտքը «Ավրորայի» ընտանիք», - նշեց 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինան։

Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Միրզա Դինային ստանալու է 1,000,000 ԱՄՆ դոլարի պարգեւ, որով նա հնարավորություն կունենա շարունակելու մարդասիրության շղթան՝ աջակցություն ցուցաբերելով ժամանակին իրեն ոգեշնչած կազմակերպություններին։ Նա ընտրել է երեք կազմակերպություն, որոնք բժշկական օգնություն և վերականգնողական ծառայություններ են տրամադրում «Իսլամական պետության» կողմից ահաբեկչությունից տուժածներին։ Այդ կազմակերպություններնեն. «ԼյուֆթբրյուքեԻրաք» կազմակերպություն («ՕդայինկամուրջԻրաք») «ՍԻԴ» հիմանդրամ(SEED Foundation) «Շայ» հիմնադրամ (ShaiFund)։