Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան՝ հանդիպելու ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Ցին Գանի և այլ պաշտոնատար անձանց հետ։
Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Պեկինում ԵՄ դեսպան Խորխե Տոլեդոյին։
«Մենք ցանկանում ենք փոխգործակցել Չինաստանի հետ բոլոր հարցերի շուրջ՝ մեր համագործակցության և մեր համակարգային մրցակցության», - մեջբերում է գործակալությունը Տոլեդոյի խոսքը։
Նրա տվյալներով՝ ուղևորությունը կսկսվի հուլիսի 10-ին։ Ինչպես նշում է Bloomberg-ը, Բորելի այցի մասին հաղորդագրությունն ստացվել է այն ժամանակ, երբ Պեկինը փորձում է համոզել Եվրոպային ավելի քիչ ագրեսիվ դիրքորոշում ընդունել, քան ԱՄՆ-ն, որը Չինաստանի նկատմամբ սահմանել է արտահանման վերահսկողության որոշ միջոցներ:
Բորելի այցը կհաջորդի ԵՄ կլիմայի հարցերով գործադիր փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսի այցին, որն այս շաբաթ Չինաստանի պաշտոնյաների հետ բանակցությունների ընթացքում կքննարկի կլիմային, կենսաբազմազանությանը և բնապահպանությանը վերաբերող հարցեր։