կարևոր
1462 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-09 09:17
Քաղաքական

ՔՊ-ն շաբաթ օրը հավաքվելու է Գորիսում. ինչ հարցեր են օրակարգում․ «Ժողովուրդ»

ՔՊ-ն շաբաթ օրը հավաքվելու է Գորիսում. ինչ հարցեր են օրակարգում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ ողջ վերնախավը` նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ ու ՔՊ ներկայացուցիչներ շաբաթ օրը լինելու են Գորիսում: Բանն այն է, որ այդ օրը կայանալու է ՔՊ քաղաքական ժողովը, որը վարելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը ՔՊ-ականներին Գորիսում ընդունելու ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել: Խաչատրյանն անձամբ է հյուրանոցներում ամրագրումներն արել, ինքն է դիմավորելու ՔՊ-ական պատգամավորներին:

Երեկ խորհրդարանում բոլորը Խաչատրյանին էին մոտենում, ճշտումներ անում Գորիս գնալու-վերադառնալու վերաբերյալ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջին հարցը լինելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին, որի վերաբերյալ Փաշինյանը ներկայացնելու է մանրամասներ, թե ինչպես պետք է պատրաստվեն:

Քննարկվելու է նաեւ սեպտեմբերի 20-ին կայանալիք ՔՊ վարչության ընտրությունների հարցը, ինչը եւս մեծամասշտաբ միջոցառում է լինելու, քանզի ընտրությանը շուրջ 1000 պատվիրակ է մասնակցելու: Այդ օրը ՔՊ-ականներն առաջադրված 42 անձից 20-ին պետք է ընտրեն որպես ՔՊ վարչության անդամներ:

Կարճ ասած՝ շաբաթ օրը Գորիսում թեժ քննարկումներ են սպասվում, որից հետո ՔՊ-ականները խնջույք են անելու, թուլանան եւ վայելեն դեռ միջանցք չունեցող Սյունիքը»։