Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Երեկ մինչեւ ուշ երեկո ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցները չէին հայտնաբերել Սյունիքի նախկին մարզպետ, տխրահռչակ Լիսկայի՝ Սուրեն Խաչատրյանի ոչ պակաս տխրահռչակ որդուն՝ Տիգրանին։ Նախօրեին նրա մասնակցությամբ Գորիսում միանգամից 3 միջադեպ էր եղել։ Տ․ Խաչատրյանը քաղաքի բանուկ մասում հայհոյել էր ոստիկաններից մեկի կնոջը։ Ավելի ուշ կռվել բանջարեղեն վաճառող տղայի հետ։ Իսկ երեկոյան վիճել ու կրակել վուլկանիզացիայի 46-ամյա աշխատակցի վրա՝ գնդակը դիպել էր աջ ձեռքին։ Տուժածին՝ «Չափաղացի Արմենին», տեղափոխել էին հիվանդանոց։ Ասում էին՝ կրակել է իրեն Տիկո ասելու համար։
Ոստիկանության լրատվականից մեզ ասացին, որ Գորիսում խուլիգանության դեպք է արձանագրվել, կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե, հանցագործին եւ հանցագործության գործիքը «հայտնաբերման փուլում են»։
Մինչդեռ տեղի ոստիկանության մեր աղբյուրներից իմացանք, որ միջադեպից հետո Տիգրան Խաչատրյանն իր մեքենայով գնացել է Գորիսի ոստիկանություն, ամենավերջին հայհոյանքներն է տեղացել՝ սպառնալով, որ եթե գործ հարուցեն, վատ է լինելու, ապա հեռացել է: Ոստիկանները փորձել են հետեւից գնալ, բայց չեն կարողացել բռնել։ Գորիսում ասում են, որ Լիսկայի թիմը հիմա էլ աշխատում է Փաշինյանի համար, արդյունքում Սուրիկ Խաչատրյանի որդին շարունակում է ծեծել, կրակել ու անպատիժ մնալ, ինչպես նախկինում։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։