|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած շաբաթներ առաջ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ Երեւանի ավագանու ընտրությունները, ըստ ամենայնի, կնշանակվեն սեպտեմբերի 17-ին՝ բացատրելով․
«Հերթական ընտրությունները նախատեսվում են սեպտեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածում, եւ այդ տասնօրյակում սեպտեմբերի 17-ն է ընկնում կիրակի», սակայն իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ որոշումը դեռ վերջնական չէ, քննարկում են նաեւ սեպտեմբերի 10-ը, որպեսզի քարոզարշավն ամռան ճռճռան տապին ընկնի։ Հույս ունեն, որ ՔՊ-ի մրցակիցները չեն կարողանա ակտիվ քարոզարշավ անել, երեւանցիներն էլ չեն մասնակցի հավաքներին։
Սեպտեմբերի 17-ին ընտրություններ անցկացնելու դեպքում քարոզարշավը կսկսվի օգոստոսի վերջին, քանի որ Երեւանի քաղաքապետի թեկնածուների գրանցումը կատարվում է ընտրություններից ոչ շուտ, քան 35, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ։ Իսկ թեկնածուների գրանցումից հետո՝ վերջին օրվան հաջորդող 5-րդ օրը սկսվելու է թեկնածուների քարոզարշավը։
Այսինքն՝ օգոստոսի 23-ից կսկսվի քարոզարշավը, մինչդեռ սեպտեմբերի 10-ին ընտրություն անելու դեպքում կսկսվի օգոստոսի 13-ից»:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում