կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-12 11:50
Աշխարհ

Օբամային կոչ են անում ավելացնել սևամորթների թիվն իշխանությունում

Օբամային կոչ են անում ավելացնել սևամորթների թիվն իշխանությունում

ԱՄՆ Կոնգրեսի սևամորթ ներկայացուցիչները նախագահ Բարաք Օբամայից պահանջել են ավելացնել աֆրոամերիկացիների թիվը վարչակազմում. հայտնում է Дни.ру-ն: Այս պահանջը ներկայացված է Օբամային ուղղված բաց նամակում:

 

«Ես անհանգստացած եմ, որ Դուք շարունակում եք վարչակազմի նոր աշխատակիցների նշանակումը, որոնցից ոչ ոք, սակայն, սևամորթ չէ։ Մինչդեռ Դուք հրապարակայնորեն հայտարարել էիք կաբինետի էթնիկ բազմազանությունը պահպանելու մտադրության մասին։ Սակայն այն մարդիկ, ում Դուք ընտրել եք, դժվար թե կարողանան ապահովել նման բազմազանությունը»,- ասվում է ԱՄՆ Կոնգրեսում սևամորթների միության նախագահ, Օհայո նահանգից կոնգրեսական Մարսիա Ֆաջի բաց նամակում: