|
Փոխարժեքներ
05 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Գիտության պետական կոմիտեում կրճատվել է 4 հաստիք. այսօր լրագրողներին հայտնեց գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նրա խոսքով` գիտության պետական կոմիտեն ունի ահռելի լիազորություններ, և եթե հաշվի առնեն նաև ռազմական արդյունաբերության ոլորտը, ապա ստացվում է, որ գիտության պետական կոմիտեն ունի ավելի շատ լիազորություններ, քան նույնիսկ որոշ նախարարություններ:
«Սակայն մեր հաստիքակազմը փոքր է` 39, հիմա դարձել ենք 35: Այն լիազորությունները, որոնք մենք ունենք, շատ դժվար է իրականացնել 35 հոգով: Ես վարչապետին ասել եմ դրա մասին: Իմ աշխատողները շաբաթ-կիրակի էլ են աշխատում, չենք հասցնում ուղղակի. տարեկան 11-12 մրցույթ ենք անցկացնում, դա սարսափելի ծանր աշխատանք է»,- ասաց Սամվել Հարությունյանը:
Լրագրողների դիտարկմանը, որ ստացվում է` կրճատումները արդյունավետ չեն, նա արձագանքեց, որ կրճատվել են այն երկու հաստիքները, որոնք երկար ժամանակ զբաղեցված չէին, նաև` երկու հաստիք, որոնք գնահատվել են ոչ արդյունավետ:
«Ապագայում ես երևի կդիմեմ կառավարությանը, որ մեր հաստիքները մի քիչ ավելանան»,- ասաց Սամվել Հարությունյանը: