Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ժողովրդավարության հայկական ֆորումին եւ մի քանի տարօրինակ հայտարարություններ արել: Մասնավորապես, նա զուգահեռներ է տարել ժողովրդավարության եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էության մեջ:
«Ժողովրդավարության բացակայությունը ծառայել է գործիք, որպեսզի մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին: Եվ այս է պատճառը, որ հիմա մենք Ղարաբաղի հարցի մասին ժողովրդավարության պայմաններում է, որ նոր տեղեկություններ ենք իմանում, հայտնի բառերի նոր իմաստներ եւ ենթատեքստեր ենք վերհանում, ու սա շատ կարեւոր նրբություն է», – նշել է նա:
Եվ Ղարաբաղի հարցում ժողովրդավարության մակարդակի մասին խոսում է մի մարդ, որ 2008 թվականի թավշյա հեղափոխությունից հետո իշխանության գալով՝ խոստացել էր. «Որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում»։
Իշխանափոխությունից ուղիղ երկու տարի անց՝ արդեն 2020-ի մայիսի 6-ին, Նիկոլ Փաշինյանը խրոխտ տոնայնությամբ բարձրաձայնում էր. «Թող ոչ մեկ մեզ չասի՝ «Հաա, էդ ի՞նչ եք բանակցում»: Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք»։
Եվ հիմա էլ նա գլուխ է գովում, թե Արցախի հարցում ժողովրդավարությունն է բացել մեր աչքերը, մինչդեռ իրականում նախկինում Իլհամ Ալիեւը բողոքում էր, որ իրեն փակ դռների հետեւում ստիպում են ճանաչել ԼՂ անկախությւնը, իսկ հիմա 5 ամսից ավելի փակել է ավտոճանապարհը եւ արցախցիներին ստիպում է ադրբեջանական անձնագիր ստանալ:
Ի՞նչ կապ ունի սա ժողովրդավարության հետ:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում