կարևոր
3187 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-17 16:59
Քաղաքական

Նիկոլն ա էդ լուրը գրել, սուտ ա․ «Հրապարակ»

Նիկոլն ա էդ լուրը գրել, սուտ ա․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

«Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակը» գրել է, որ այսօր ժամը 15:00-ին փորձել են առևանգել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին: «Հայկական ժամանակը» մասնավորապես գրել է. «Նախնական տեղեկություններով՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության հետևից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի: Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին:

Նշենք, որ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ է նաև Գարիկ Գալեյանը, որը, ըստ կայքի, ևս մասնակցել է Աշոտ Փաշինյանի առևանգմանը:

«Հրապարակը» «Որդիների կանչ ՀԿ»-ից փորձեց մեկնաբանություն ստանալ, թե ի վերջո ո՞վ և ինչո՞ւ է որոշել առևանգել Աշոտ Փաշինյանին: 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը մեզ հետ զրույցում հերքեց այն լուրերը, թե Գալեյանը փորձել է մարդ առևանգել. «Նման բան չի եղել, հեռախոսով ասելու բան չի: Տենց բան չի եղել, կեղծիք ա, սուտ: Նիկոլի թերթն ա գրել, ինքն ա գրել էդ լուրը: Գալեյանն այս պահին ազատության մեջ է` քաղաքում»,- նշեց նա: