|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Yerkir.am-ի հարգելի ընթերցողներ
Մենք թեեւ որոշում ենք կայացրել այլեւս չանդրադառնալ Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի թեմային, սակայն որոշակի փաստերի ի հայտ գալու պատճառով (որոնց մասին առաջիկայում պաշտոնական հայտարարություններ կլինեն) ցանկանում ենք տեղեկացնել, որ 2014 թ. հոկտեմբերի 6-ին Վահան Մարտիրոսյանի` մեզ հետ զրույցում արած հայտարարության բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը: Նշենք, որ Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, թե ոստիկանության կողմից ենթարկվում է ճնշումների մամուլում որպես Հասմիկ ներկայացած մի քաղաքացու բռնաբարության գործի վերաբացմանն ուղղված իր գործունեության պատճառով: Նա, մասնավորապես, պատմել էր, թե իբր ոստիկանության կողմից իր և մի աղջկա գաղտնի տեսանկարահանել են եւ դրանով էլ իբր շանտաժի ենթարկել իրեն` ստիպելով հրաժարվել այդ գործից: Վահանի պնդմամբ` այդ աղջիկը իբր համագործակցել էր ոստիկանության հետ:
Ապացուցվել է, սակայն, որ դա զրպարտություն է եղել նրա կողմից, ավելին` հենց այդ աղջիկն է նրա կողմից ենթարկվել շանտաժի, ինչի արդյունքում ստիպված է եղել տանել անանուն զրպարտանքը:
Ավելին՝ պարզվում է, որ գաղտնի տեսանկարահանման պատմությունն ամբողջությամբ հորինված է եղել Վահանի կողմից, որպեսզի «Հասմիկի» ազգակցականների մոտ հալածյալի պատրանք ստեղծի ` ավելի մեծացնելով բռնաբարության գործի հանրայնացման անվան տակ այդ ազգականից կորզվող գումարի չափը: Զրպարտանքի ենթարկվածի անունը, ելնելով մի շարք հանգամանքներից, չենք հրապարակում:
Տեղեկացնում ենք նաեւ, որ նյութը հեռացված է կայքից:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։