|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.
«3-րդ շաբաթն է` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բանտում է:
Թեմայի քաղաքական դրդապատճառների մասին բոլորը գիտեն, իսկ գործի իրավական հատվածը պարզապես գոյություն չունի:
Քաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները, արդարադատությունը մահացել է, իսկ դատաիրավական համակարգը վերածվել է ՔՊ կցորդի:
Ռեժիմի` իշխանություն պահելու միակ ձևը մնացել է ծայրահեղ քայլերը, իսկ ամենօրյա ապօրինություններն արդեն սովորական բնույթ են ստացել»: