կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-04 12:26
Տարածաշրջան

Արևմտյան Հայաստանի քաղաքներում Սուրբ Հարության տոնի կապակցությամբ պատարագներ են մատուցվել

Արևմտյան Հայաստանի քաղաքներում Սուրբ Հարության տոնի կապակցությամբ պատարագներ են մատուցվել

ԿՊոլսո Հայոց պատրիարքության խնդրանքով Արևմտյան Հայաստանում հոգևոր հովվի պարտականություններն ստանձնած Հայր Ավետիս Թաբաշյանը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ այցելել է Արևմտահայաստանի հայկական համայնքներ և պատարագներ մատուցել այստեղի հայության համար։

Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով «Ակօս» երկլեզու հայկական շաբաթաթերթի կայքէջում հրապարակված տեղեկությունը։

Աղբյուրի համաձայն՝ Հայր Թաբաշյանը նախ այցելել է Խարբերդ (ներկայիս թուրք․ պաշտոնական անվանումը՝ Էլազըղ) ու պատարագ մատուցել այստեղի ասորական եկեղեցում։ Պատարագին մասնակցել են քաղաքի հայ համայնքի ներկայացոցիչները, ներկա է գտնվել նաև ասորական եկեղեցու հովիվ Մուշե Դաղը։

Հայր Ավետիս Թաբաշյանը պատարագից հետո այցելել է նաև տեղի հայկական գերեզմանատուն և աղոթել հանցուցյալների հոգիների խաղաղության համար։

Հայր Թաբաշյանը մայիսի 1-ին էլ ուղևորվել է Մալաթիա և պատարագ մատուցել այստեղի հայկական գերեզմանատանը գտնվող Սուրբ Հարություն մատուռում, հանդիպել հայ համայնքի անդամների, աղոթել հանգուցյալների հոգիների հանգստության համար, ինչպես նաև շփվել հիվանդ հավատացյալների հետ։

https://www.agos.com.tr/tr/yazi/27060/elazig-ve-malatya-da-kutsal-dirilis-yortusu-ayinleri

Թարգմանեց Մելինե Անումյանը