կարևոր
1903 դիտում, 2 ժամ առաջ - 2025-04-21 11:19
Հասարակություն

«Էս գիշեր ահավոր ա իլալ»․ Խնածախում գիշերը գրեթե անդադար կրակել են

«Էս գիշեր ահավոր ա իլալ»․ Խնածախում գիշերը գրեթե անդադար կրակել են

Այս գիշեր Սյունիքի մարզի Խնածախ գյուղում գրեթե անդադար կրակոցներ են լսվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է գյուղի բնակիչներից մեկը։

«Էս գիշեր ահավոր ա իլալ, ավելի շատ են կրակել` մոտ 40 րոպե` անընդմեջ։ Ավելի վատ ա իլալ, գիշերը չենք քնել։ Սկսել են գյուղի մեջ էլ խփել», - ասել է բնակիչը։

Նա հայտնել է, որ երեկ էլ մոտակա դիրքերից ադրբեջանցիները հայհոյանքներ են հնչեցրել ոչխարներին արածացնող հովիվների հասցեին։

Նրա խոսքով՝ նախորդող գիշերներին ադրբեջանական կողմից արձակված կրակոցները նաև գյուղի ուղղությամբ են եղել, դրանք տների ու տարբեր շինությունների տանիքներին են դիպել։