կարևոր
3526 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-31 18:28
Քաղաքական

«Դուխով» գործ տվողները

«Դուխով» գործ տվողները

ՔՊ-ն, ըստ երևույթին, ԱԺ-ում ներկայացված բոլոր դաշնակցականներին «սիլլա» ուտելու գնով «փակել տալու» քաղաքական որոշում է կայացրել։ Օրեր առաջ Սիսակ Գաբրիելյանն էր ձգտում հանձնաժողովի նիստի ժամանակ ապտակ ստանալ Թադևոս Ավետիսյանից, սակայն իր կամքից անկախ՝ գործողությունն ավարտին չկարողացավ հասցնել։

Սիսակը, իհարկե, ջահել է, դեռ բազմաթիվ ապտակներ կհասցնի ուտել։ Հատկապես դրա փորձն ունի՝ շուրջ երկու տարի առաջ նրան հաջողվել էր մի ապտակ կորզել ՀՅԴ անդամ, ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանից, որն այժմ անցնում է «քաղաքացի Սիսակ Գաբրիելյանին ստորացնելու համար հարուցված քրգործով»։

Իսկ այսօր օպերացիան փայլուն ավարտին հասցրեց համեմատաբար փորձառու ՔՊ-ականը՝ Վլադիմիր Վարդանյանը։ Ունքին հարված ստանալու գնով նա հասավ ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի ձերբակալմանը։

Առհասարակ շատ հետաքրքիր մարտավարություն են ընտրել ՔՊ-ականները։ Հոխորտալ, «դուխով» վրա քշել ու առաջին իսկ ապտակի դեպքում աղերսել ոստիկանության օգնությունը։

Աղբյուրը՝ Yerevanlive.am