Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ԱԺ ամբիոնից ՀՀ գործող իշխանությանը համեմատեց «մատնոց ֆռցնողների» հետ, որոնք միշտ խաբում են մարդկանց։
«Մարդկանց խաբել են, խաբում են ու շարունակելու են խաբել, քանի դեռ այս ամենը հանդուրժում են քաղաքացիները։ Ձեզ խաբել են 2018 թվականի իշխանափոխության գործընթացի ժամանակ ու դրանից հետո։ Արագաչափից մինչև հոսանքի ու ջրի սակագին, ներդրումային բում խաբել են։ Հիմա էլ են ձեզ խաբելու՝ Երևանի սպասվող ընտրություններում։ Չորրոդ ընտրությունը կլինի, որ ՔՊ-ն մասնակցելու է Աջափնյակի մետրոյի թեմայով։ Ու քանի որ ձեր մոտ կա մարդ, ում մոտ երկու տարին 48 ամիս է, հերթական խաբեությունն է լինելու։ Բայց սրանք կես դժբախտություններն են։ Մեծագույն ողբերգությունը մեծագույն ողբերության մեջ է, երբ ասվում էր, թե Ալիևը կիրթ ու կառուցողական է»,- ասաց պտագամավորը։
Նրա խոսքով՝ 2018 թվականից սկսած ՀՀ իշխանությունները հանդես են եկել խաղաղության աղավնու կարգավիճակով։
«Մեզ ասում էին, որ Ալիևը կիթ ու կառուցողական է, մեզ խաբում էին և համոզում, որ փամփուշտները պետք է ձւոլել և զարդեր պատրաստել, որ ամեն ինչ կարգին է, բայց եղավ 2020 թվականը։ Եղավ, քանի որ ՀՀ իշխանությունը չկարողացավ բանակցային գործընթացում այնպիսի կարգավորումներ ներմուծել, որ պատերազմ չլինի։ Խաղաղությունն ուզելով չէ»,- ասաց նա։