կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-16 23:50
Հասարակություն

Ինքս լինելով երիտասարդ` լավատեղյակ եմ երիտասարդների առջև ծառացած մարտահրավերներին. նախարար

Ինքս լինելով երիտասարդ` լավատեղյակ եմ երիտասարդների առջև ծառացած մարտահրավերներին. նախարար
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ուղերձը` ուսանողների և երիտասարդության օրվա կապակցությամբ.
 
«Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 16-ի՝ Հայաստանի Հանրապետությունում նշվող Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ: 
 
Ինքս լինելով երիտասարդ` լավատեղյակ եմ երիտասարդների առջև ծառացած մարտահրավերներին և որպես Հայաստանի Հանարպետության կառավարության որդեգրած երիտասարդական քաղաքականության իրականացման պատասխանատու` հավաստիացնում եմ, որ իրավասու մարմինների կողմից արվելու է առավելագույնը՝ երիտասարդությանը հուզող հիմնախնդիրները լուծելու համար: 
 
Վստահ եմ՝ հայ երիտասարդությունը հաստատակամ է, եռանդուն, ակտիվ և պատրաստ իր ներուժն օգտագործել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության հզորացման և զարգացման: 
 
Կրկին շնորհավորում եմ մեր ուսանողներին ու երիտասարդներին և մաղթում երազանքների իրականացում, հաջողություններ, երջանկություն և ամենայն բարիք: 
 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար՝ Լևոն Վահրադյան »: