|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Նիկոլի թշվառությունն ու անհեթեթությունը։
Նիկոլը հայտարարում է, որ Ադրբեջանը պատրաստվում է մեծ էսկալացիայի ու ցանկանում է ցեղասպանություն իրականացնել։
Ի՞նչ պետք է անի նորմալ ղեկավարն այդ ժամանակ։
Պետք է զենք գնի ու հայթայթի, դաշնակիցների հետ ամրացնի հարաբերությունները։
Իսկ ի՞նչ է անում Նիկոլը։
Հայտարարում է, որ զենք չի կարողանում գնել ու հայթայթել, հրաժարվում է դաշնակցի ռազմատեխնիկական օժանդակությունից ու թույլ չի տալիս Հայաստանի տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ։
Այս ամենն ու՞մ է ձեռնտու։
Հայաստանի՞ն։ Ոչ։
Արցախի՞ն։Ոչ։
Ադրբեջանի՞ն, Թուրքիայի՞ն։ Այո։
Հիմա սա դավաճանությու՞ն է, անմեղսունակությու՞ն թե՞ խելապակասություն․ դուք որոշեք»։