|
Փոխարժեքներ
02 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Պակիստանի արեւելյան Լահոր քաղաքում մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետեւանքով առնվազն 53 մարդ է մահացել, 100-ը` վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել մանկական զբոսայգում, որտեղ կիրակի երեկոները մարդիկ հանգստանում են ընտանիքներով: Այսօր այգին հատկապես մարդաշատ է եղել Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ, քանի որ տոների կապակցությամբ կիրակին ոչ աշխատանքային է հայտարարվել քրիստոնյաների համար:
Ի դեպ, ավելի վաղ ականապատ ավտոբուս էր պայթել մեկ այլ` Փեշավար քաղաքում, որի հետեւանքով մահացել էր 15 պետական պաշտոնյա: