| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայում մի խումբ իրավաբաններ հայտարարել են, որ ավերիչ երկրաշարժի զոհերի համար պատասխանատվություն են կրում կառավարության մի շարք անդամներ, նահանգապետները ու քաղաքապետները, կառուցապատողները և կապի օպերատորները, հաղորդում է Ermenihaber.am-ը:
Պաշտոնատար անձանց շարքում հիշատակված է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունի անունը:
61 հոգուց բաղկացած հայտնի փաստաբանների խումբը վերոնշյալ անձանց վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի հանրապետական դատախազություն: Հաղորդման մեջ պահանջվում է դատական գործընթաց սկսել նրանց դեմ՝ առաջ քաշելով մեղադրանքներ 11 տարբեր հոդվածներով:
Փաստաբանների կողմից պաշտոնյաներին վերագրվող հանցագործություններն են «հավանական դիտավորությամբ առաջացնել մեկից ավելի անձանց սպանություն և վիրավորում», «դիտավորյալ անփութություն», «վերահսկիչ պարտականությունների անտեսում», «ծառայողական պարտականությունների չարաշահում», «սպառնալիք», «վիրավորանք», «կապի արգելափակում», «աջակցության կամ ծանուցման պարտավորություն չկատարելը», «մրցույթի արդյունքների կեղծում», «կոռուպցիա», «հանցագործության ապացույցներ ոչնչացնելը, թաքցնելը կամ փոխելը»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում փետրվարի 6-ին և 20-ին տեղի ունեցած 2 ավերիչ երկրաշարժերի հետևանքով մահացածների թիվը վերջին տվյալներով հասել է 42 հազարի: