|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արդեն տեղեկացրել ենք, որ, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Տիգրան Կարապետյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: Գագիկ Խաչատրյանն ու Արամ Անանյանն ազատվել են վարչապետի խորհրդականի պաշտոնից։
Կառավարության աշխատակազմում ուշագրավ մի պաշտոնանկություն էլ է կատարվել. իր դիմումի համաձայն` աշխատանքից ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը: Նա առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին է: Նախքան այդ պաշտոնը զբաղեցնելը` 2012-2014թթ.-ին, ԱԺ աշխատակազմի ղեկավարն էր։ Դումանյանը համարվում է Հովիկ Աբրահամյանի կադրը: