|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Թուրքիայի և Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև սահմանը բացվել է։ Այսօրվանից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում գտնվող Սադարակի մաքսակետով թույլատրվում է անհատական մեքենաների անցումը։
Թուրքիայից Ադրբեջան մուտքը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ ցամաքային սահմանով բաց է երկրի բոլոր քաղաքացիների համար, մինչդեռ նույն երթուղով Թուրքիա մեկնելը հնարավոր է միայն ՆԻՀ-ում գրանցում ունենալու դեպքում` սեփական մեքենայով. հայտնում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը։
Նախիջևանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակվել էր COVID-19-ի կարանտինային միջոցառումների պատճառով 2022 թվականի հուլիսին։