|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Գերմանական տնտեսությունը 2023 թվականը հոռետեսությամբ է տեսնում, հայտնում է Das Erste-ն։
«Արդյունաբերական միավորումների մեծ մասն ակնկալում է արտադրության անկում էլեկտրաէներգիայի բարձր ծախսերի և հմուտ աշխատուժի պակասի պատճառով»,-ասվում է ռեպորտաժում:
Նշվում է, որ շինարարական ոլորտը, որը դեռ մեկ տարի առաջ բարգավաճում էր, այժմ տառապում է ծախսերի պայթյունավտանգ աճից և վարկերի տոկոսադրույքներից։ Միևնույն ժամանակ, իրավիճակը մի փոքր ավելի լավ է գաստրոնոմիական ոլորտում և հյուրանոցային բիզնեսում, որոնք վերականգնվում են կորոնավիրուսային ճգնաժամից հետո, կարծում է լրագրողը:
«Ընդհանուր առմամբ, մենք ամենուր որակյալ մասնագետների պակաս ունենք։ Այստեղ պետք է խոսել նաև աշխատուժի պակասի մասին՝ առավել ընդհանուր գծերով։ Նոր աշխատուժ ներգրավելն այժմ չափազանց թանկ է, ուստի գործատուները կառչում են աշխատակիցներից», — ասել է գերմանական տնտեսության ինստիտուտի տնօրեն Միխայել Հյուտերը։