|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսաստանն Ուկրաինային է հասցրել բանակցություններ կազմակերպելու մասին իր համաձայնությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք ուկրաինացիներին փոխանցել ենք, որպեսզի բանակցություններ կազմակերպել Մինսկում։ Այդ տեղեկությունը հասցվել է ուկրաինացիներին։ Պուտինն անմիջապես զանգել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին և պայմանավորվել են, որ բելառուսական կողմն ամեն ինչ կանի, որպեսզի լավագույնս կազմակերպվի նաև պատվիրակությունների այցը և ապահովվի նրանց անվտանգությունը:
Այդ բաղադրիչը այժմ նույնպես կարևոր է, ինչպես նաև այդ բանակցություններն անմիջականորեն անցկացնելու պայմանները։ Ռուսական կողմը ՌԴ նախագահի հանձնարարությամբ անմիջապես ձևավորել է պատվիրակությունը` Պաշտպանության նախարարության, Արտաքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներից»,- ասել է Պեսկովը: