Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անհավատալի է անվանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու չհասկանալն այն փաստը, որ Արեւմուտքին ուժեղ Ուկրաինա պետք չէ: Այսպես դիվանագետը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում։
«Զելենսկու ելույթի ամենաանհավանականը՝ նույնիսկ հայրենակիցների հանդեպ կարեկցանքի բացակայությունն ու ինքնապայթեցումների մասին սուտը չէ, դա դեռ ինչ-որ կերպ կարելի է բացատրել նրա անձնական հատկանիշներով։ Այլ Ուկրաինայի նախագահի կողմից հրապարակային թյուրըմբռնումը, որ Արեւմուտքին իր ուժեղ երկիր պետք չէ, եւ դատողություններն այն մասին, թե ինչու են գումարները տալիս միայն Կիեւի կողմից բարեփոխումների անցկացման պայմաններով, պետականության աղետ է», - գրել է նա կիրակի իր Telegram - ալիքում:
Շաբաթ օրը Զելենսկին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, վրդովվել է, որ Արեւմուտքի երկրները ֆինանսավորում են տրամադրում Կիեւին՝ պահանջելով երկրում որոշակի բարեփոխումներ իրականացնել:
Արևմտյան երկրները վերջերս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի իբր վտանգավոր գործողությունների կապակցությամբ։ Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները՝ ասելով, որ ոչ ոքի չի սպառնում և մտադիր չէ հարձակվել որևէ մեկի վրա, իսկ «ռուսական ագրեսիայի» պնդումներն օգտագործվում են որպես պատրվակ՝ ավելի շատ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկա Ռուսաստանի սահմանների մոտ տեղադրելու համար։ Չհիմնավորված պնդումները, թե Ռուսաստանը սադրանքներ է նախապատրաստում, շարունակում են հնչել Արևմուտքից՝ չնայած զորավարժություններից հետո ռուսական զորքերի վերադարձին իրենց տեղակայման վայրեր։