Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խախտելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին 1-ին կետը, ադրբեջանական զորքը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը՝ գյուղն ամբողջությամբ վերցնելով իրենց տիրապետության տակ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով նրանց վերադարձնել ելման դիրքեր եւ կասեցնել ադրբեջանցիների հետագա առաջխաղացումը, սակայն՝ ապարդյուն։
Քիչ առաջ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ այսօր կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում են նաեւ հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է: 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արեւելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:
Ներկա պահին թշնամին դեռեւս Փառուխ գյուղում է։
Yerkir.am-ը փորձեց հասկանալ, թե ի՞նչ իրավիճակ է Խրամորթում։ Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը մեզ հետ զրույցում խիստ մտահոգված ձայնով ասաց․ «Ավելորդ հարցեր մի՛ տվեք, շատ լուրջ զբաղված եմ։ Ամեն ինչ էս պահին նորմալ ա, խախանդ ա, կրակոցները դադարել են, բան չկա, ավել բան չեմ կարող ասել»։
Հարցին՝ Խրամորթի բնակիչները տարհանվե՞լ են, չպատասխանեց՝ ասելով․ «Գաղտնի ինֆորմացիա է, չեմ կարող ասել։ Խնդրում եմ, էլ հարցեր մի՛ տվեք»։
Ճշտող հարցին՝ խաղաղություն է ռուս խաղաղապահների միջամտության արդյունքո՞ւմ , ասաց՝ չի կարող ասել, պատճառներ կան։
Դիտարկմանը, որ ռուս խաղաղապահները պետք է անվտանգությունը պահեն, չեն ապահովո՞ւմ, պատասխանեց․ «Չշարունակենք, էլի, խնդրում եմ»։
Հարցին՝ մտավախություն ունե՞ք, որ գուցե Խրամորթն էլ ադրբեջանցիները վերցնեն, տեւական լռությունից հետո արձագանքեց․ «Խրամորթը երբեք չեն վերցնի, մենք պահելու ենք, եթե դավաճանություն չլինի»։
Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերը չեն արձագանքում Արցախում այս պահին տեղի ունեցող իրադարձություններին։ Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացող Փաշինյանը, որը 2020 թ․ նոյմեբրի 9-ի կապիտուլյացիոն ակտով Արցախի 75-ից ավելին հանձնեց թշնամուն ու բացեց Ադրբեջանի ոտքը դեպի Հայաստան, հավանաբար, անդրանիկքոչարյանական տրամաբանությամբ է մտածում, որ մինչեւ այս պահը ոչ մի կոնկրետ գործողություն չի արել՝ կանխելու Արցախի մնացած մասի օկուպացիան։
Լիանա Սարգսյան