|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.27 |
| EUR | ⚊ | € 437.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.7436 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարվել է մեկ մարդու պես մասնակցել Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, հատկապես մայրաքաղաքից ընտրվածները պետք է շրջեն իրենց վարչական շրջաններում, զրուցեն երեւանցիների հետ: Բայց հրահանգվել է ոչ այնքան իրենց ցուցակի եւ թեկնածուի գովքն անել, որքան մրցակիցներին քննադատել։ ՔՊ-ում Ավինյանի հիմնական մրցակից են դիտարկում Մանե Թանդիլյանին եւ Հայկ Մարությանին, հատկապես վերջինիս հարցում «վերեւից» հրահանգ է իջել` անողոք լինել։
Հիշեցնենք, որ պաշտոնական քարոզարշավի մեկնարկն օգոստոսի 23-ին է, պատգամավորների արձակուրդն ավարտվում է օգոստոսի 25-ին, սակայն դա նշանակություն չունի` պետք է հենց 23-ից լծվեն աշխատանքի` առանց գլուխ պահելու։