|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Արցախից բռնի տեղահանված հազարավոր մարդիկ այսօր կանգնած են հերթական վճռորոշ ընտրության առաջ. մնալ ու պայքարել Հայաստանում՝ սոցիալական ծանր պայմաններում, թե հեռանալ՝ բախվելով երկրորդ տեղահանությանը՝ այս անգամ սոցիալական պատճառներով։
Ցածր աշխատավարձեր, բարձր վարձեր, անորոշ ապագա, հոգնածություն ու հիասթափություն՝ այս ամենը դարձնում է արտագաղթը ոչ թե հեռու սցենար, այլ շատերի մոտ՝ առաջիկա քայլ։
Եթե այսպես շարունակվի, ապա տեղի կունենա արցախցիների երկրորդ տեղահանությունը՝ այս անգամ ոչ թե պատերազմի, այլ անտեսված լինելու պատճառով։ Առանց տանիք, առանց երաշխավորված ապագա, առանց վստահություն ներշնչող իշխանության՝ մարդիկ կանգնած են նույն ճանապարհի առաջ, ինչ 2023թ․-ի սեպտեմբերին էր։
Մանրամասն՝ տեսանյութում
Ալիսա Աղասյան