կարևոր
4957 դիտում, 4 ամիս առաջ - 2023-10-20 19:12
Արցախ Հասարակություն

Արցախում պայթյունի և ռազմական գործողությունների հետևանքով զոհված 40 անձի աճյուն է նույնականացվել․ «Ազատություն»

Արցախում պայթյունի և ռազմական գործողությունների հետևանքով զոհված 40 անձի աճյուն է նույնականացվել․ «Ազատություն»

Արցախում պայթյունի ու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված 40 մարդու աճյուն է նույնականացվել, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ այդպես էլ չառանձնացնելով պայթյունից ու ռազմական ագրեսիայից մահացածների թվերը։

Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի նախկին խոսնակ Հունան Թադևոսյանն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր՝ պայթյունի հետևանքով հաստատված 220 զոհ կա։ Նրանցից մոտ 150 -ն անճանաչելի են, ավելի քան 50-ը՝ անհետ կորած։