Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանության զորացրված գնդապետ Սայաթ Շիրինյանը «Արժանապատվության երթի» ժամանակ դիմեց Ոստիկանության իր հարգարժան ընկերներին՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Պարոնա՛յք սպաներ, շարքայիններ, դուք ունեք ապիկար և ապաշնորհ ղեկավարություն, դուք այսօր ծառայում եք ազգադավ իշխանությանը։ Հիշե՛ք, մարտի 1-ին այդ ստահակը ինչպես ժողովրդին հանեց ոստիկանության դեմ, մի՛ մոռացեք, որ այդ մասսայական անկարգությունների հետևանքով քաղաքացիական 8 անձինք զոհվեցին և ոստիականությունից ունեցանք զոհեր՝ շարքային Տիգարն Աբգարյանը և մայոր Համլետ Թադևոսյանը։ Ո՞ւմ եք ծառայում և ինչի՞ եք ծառայում․ դուք ծառայում եք մեկին, որ, առանց աչք թարթելու, 5 հազարից ավելի զոհեր տվեց, դուք ծառայում եք մեկին, որը ձեր գործընկերներին զոհեց, մի՛ մոռացեք նաև ձեր գործընկերներին, ովքեր պատերազմի ժամանակ զոհվեցին, և ո՞ւմ պատճառով՝ այս ապաշնորհ և ազգադավ իշխանության»,-հայտարարեց Սայաթ Շիրինյանը։
Նա մեկ անգամ ևս կոչ արեց ավելի շրջահայաց և հեռատես լինել և չծառայել այս ազգադավ իշխանությանը։
Ավելի վաղ ներկայացրել էինք Լիլիթ Գալստյանի խոսքը։
Մանրամասն՝ տեսանյութում․