|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Տորոնտոյի «Նոր Հայ Հորիզոն» հեռուստաժամի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը խոսել է ՀՅԴ Բյուրոյի Լիբանան այցի, Արցախում տեղի ունեցած հանդիպումների, Հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերները դիմակայելու հաջորդ քայլերի եւ Սփյուռքի կայունության մասին:
«Սփյուռքը առանց հայրենիքի ոչինչ է, եւ հայրենիքն էլ այսօր Սփյուռքի կարիքն ունի, որպեսզի կարողանա աշխարհի առջեւ բացվել իր դիմագծով եւ իսկական ուժերով: Դրա համար անհրաժեշտ է լուրջ համախոհություն ազգային սկզբունքների շուրջ: Չենք կարող ընդունել որեւէ պարտվողականություն, որեւէ հնաձնվողականություն: Մեզ համար անընդունելի է տեսնել մի իշխանություն, որի համար Արցախը կարող է լինել գլխացավանք, որը կփորձի ձեռքերը լվանալ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու պարտավորությունից եւ Արցախի ճակատագիրը կթողնի միայն արցախցուն: Արցախը Հայաստան է, բոլորիս երազանքն է, որը անկախության հաստատումից հետո կվերամիանա մայր հայրենիքին» ,- ասել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում